Հոդված 3. Զինվորական ծառայությունը
Հոդված 3. Զինվորական ծառայությունը
1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող: Օտարերկրյա պետությունների զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:
2. Զինվորական ծառայությունը ներառում է`
1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.
2) զինվորական պաշտոնի նշանակումը և զինվորական կոչման շնորհումը.
3) զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.
4) զինվորական ծառայությունից արձակումը:
3. Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է օրենքով: Ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնող անձինք զինվորական երդում են տալիս ուսումնական ծրագրի շրջանակում կազմակերպվող հավաքի ժամանակ։
(3-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-21-Ն, 13.04.23 ՀՕ-126-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-444-Ն)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-444-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)