Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-05-ից մինչև 2009-05-28։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

գործել է մինչև 2009-05-28Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

1. Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից:

Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով չեն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

2. Երկրորդ կարգի պահեստազորում գտնվող անձինք մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին:

4. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երկու խմբի՝

- առաջին խումբ՝ մինչև 45 տարեկան,

- երկրորդ խումբ՝ 45-ից մինչև 50 տարեկան:

(25-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։