Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-05-ից մինչև 2009-05-28։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

գործել է մինչև 2009-05-28Բացել ARLIS-ում

Հոդված 30. Զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

1. Զինծառայողների և զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով:

3. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից և զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաև զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները և զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի սույն օրենքի 12 հոդվածով, 13 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 15 հոդվածի 2-րդ մասով և 16 հոդվածով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Այդ պաշտոնների ցանկը հաստատում է կառավարությունը:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։