Հոդված 6. Քաղաքացիների պարտականությունները` կապված զինվորական հաշվառման հետ
Հոդված 6. Քաղաքացիների պարտականությունները` կապված զինվորական հաշվառման հետ
1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):
2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:
3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)` զինվորական հաշվառումից դուրս գալուց և հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` եռօրյա ժամկետում:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
4. Զինապարտներն իրենց ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):
(6-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-272-Ն)