Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը
Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը
1. Առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:
2. Երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում:
3. Առաջին խմբի պահեստազորի զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնի համար, վարժական հավաքների են կանչվում երեք ամիս ժամկետով:
4. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների կարող են կանչվել 1-2 անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով:
5. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-272-Ն)
6. Վարժական հավաքների անցկացման ժամկետները որոշում է պաշտպանության նախարարը: Նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստազորի շարքային կազմին պահել վարժական հավաքներում՝ սույն հոդվածով սահմանված ժամկետներից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել հավաքների քանակը` չգերազանցելով հավաքներում գտնվելու` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընդհանուր ժամկետները:
7. Խաղաղ ժամանակ պահեստազորի առաջին կարգի առաջին խմբի շարքային կազմը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող է կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-272-Ն)