Հոդված 11. Առաջին պայմանագրի ժամկետը
Հոդված 11. Առաջին պայմանագրի ժամկետը
Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է՝
1) շարքայինի, սերժանտի, ավագի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.
2) ենթասպայի և սպայի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 3-5 տարի.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների և այնտեղ սովորողների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն).
4) բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում պետական լիազոր մարմնի պատվերով (պետական պատվերի շրջանակներում) սովորողների համար՝ ուսանելու ժամանակաշրջանը և հետուսումնական 5 տարվա զինվորական ծառայությունը.
5) պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համար՝ 5 տարի (ներառյալ՝ պարտադիր զինծառայության չծառայած ժամկետը):
(11-րդ հոդվածը փոփ. 02.11.07 ՀՕ-249-Ն)