Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-12-ից մինչև 2012-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 50. Զինծառայողին ծառայությունից արձակելը

գործել է մինչև 2012-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 50. Զինծառայողին ծառայությունից արձակելը

1. Զինծառայողն արձակվում է՝

1) պահեստազոր, եթե պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի չի հասել և պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական ծառայությանը.

2) պաշտոնաթողության, եթե հասել է պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի կամ առողջական վիճակի պատճառով ռազմաբժշկական հանձնաժողովը ճանաչել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի.

3) զինվորական ծառայությունից, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի կամ զրկվել է զինվորական կոչումից:

2. Զինծառայողը ծառայությունից արձակվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, այդ թվում՝ մինչև զինվորական ծառայության համար սահմանված ժամկետի ավարտը կամ վաղաժամկետ:

Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմը վաղաժամկետ զորացրվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-3-րդ, իսկ սպայական կազմը՝ 12-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքերով:

(50-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։