Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-28-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 20. Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը

1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ զինծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի կամ այդ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝

1) թափուր (ազատ) զինվորական պաշտոնի՝ իր համաձայնությամբ (պաշտոնի ժամանակավոր կատարում).

2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության կամ պաշտոնից հեռացվելու դեպքում (պարտականությունների ժամանակավոր կատարում):

2. Ժամանակավոր զբաղեցվող պաշտոնի կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.

1) 6 ամիս՝ թափուր պաշտոնի պարտականությունների կատարումը.

2) 4 ամիս՝ զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարումը (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքի):

Զինծառայողն իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում պահեստազորից զորակոչված քաղաքացին նշանակվում է պաշտոնի պարտականությունների կատարող՝ պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:

3. Զինծառայողին ժամանակավորապես պաշտոնի նշանակում և պաշտոնեական պարտականությունների կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):

Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծառայողին վճարվում են տվյալ պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ:

4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝

1) շարքայիններ, սերժանտներ և ավագներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ.

2) ենթասպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ ենթասպայական կազմի և կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ.

3) կրտսեր սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կազմի զինվորական կոչումներ.

4) ավագ սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ.

5) բարձրագույն սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։