Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 57. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

գործել է մինչև 2024-03-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 57. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

1. Կարգապահական վարույթի ավարտից հետո` յոթնօրյա ժամկետում, գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, որի վերաբերյալ հարցը ներկայացվել է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ:

3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում և գաղտնի քվեարկությամբ որոշում կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում՝ նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը:

4. Էթիկայի հանձնաժողովի նիստը էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է տարիքով ավագ անդամը:

5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին.

3) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության բացակայության մասին:

7. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում որոշում է կայացնում նաև բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը: Գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական խախտում կատարած դատախազը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե կարգապահական խախտումը կատարել է առաջին անգամ, զղջացել է դրա համար, և կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն:

9. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու և «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական խախտումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներին, որոնց նկատմամբ կարող է նշանակվել սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը:

10. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-104-Ն)

(57-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, լրաց., փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)

(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։