Գլուխ 11 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 68. Դատախազի համազգեստը, վկայականը և կնիքը, դատախազության խորհրդանիշը
Հոդված 68. Դատախազի համազգեստը, վկայականը և կնիքը, դատախազության խորհրդանիշը
1. Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համազգեստի և տարբերանշանների կրման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Դատախազներին տրվում են գլխավոր դատախազի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ: Գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: