Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 19. Զինվորական դատախազը

գործել է մինչև 2024-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 19. Զինվորական դատախազը

1. Զինվորական դատախազը`

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը.

2) կատարում է զինվորական կենտրոնական դատախազության դատախազների միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, կայազորների զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:

(19-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։