Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ, հացահատիկահավաք և կերահավաք կոմբայններ և ինքնագնաց խոտհնձիչներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար.
տրակտորներ՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ (որոնց հետ ագրեգատավորվում են մեքենաներ ու գործիքներ՝ համապատասխան աշխատանքներ կատարելու համար), ինչպես նաև ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վար, ցանք, կուլտիվացիա, սրսկում, հարթեցում և այլն).
ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ՝ հացահատիկահավաք կոմբայններ, կերահավաք մեքենաներ, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով և կարող են ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաև մելիորատիվ մեքենաներ, որոնք օգտագործվում են հողերի մակերեսային ու արմատական բարելավման և հիդրոմելիորատիվ աշխատանքներում:
(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-32-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-32-Ն)