Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-21-ից մինչև 2017-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը

գործել է մինչև 2017-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը

1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.

դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.

ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.

զ) ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ պետական գրանցման վկայագիր։

Տեխնիկական վկայագիրն ստորագրում և կնքում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:

2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:

3. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։

4. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է՝

ա) գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման դեպքում.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման դեպքում:

Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը վերադարձվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:

Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը։

(5-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։