Գլուխ 2 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի վիճակը և շահագործումը
Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի վիճակը և շահագործումը
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն)
1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները և թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման և ազդանշանային համակարգերը:
2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար։
(8-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն)