Հոդված 2. Օրենքի 4-րդ`
Հոդված 2. Օրենքի 4-րդ`
1) հոդվածի 1-ին կետում «և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով.
2) հոդվածի 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարական գործունեության» բառերով.
3) հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը «մատուցողները» բառից հետո լրացնել «(, բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների):» բառերով.
4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4.1-րդ կետով.
«4.1. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:»: