Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:
Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:»: