Հոդված 6
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2002 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մինչև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկինում նշանակված և իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարները համարվում են պարզեցված հարկ վճարող 2002 թվականի մարտի 1-ից, եթե բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` 2002 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2002 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-386-Ն