Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-18-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 13.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

գործել է մինչև 2017-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 13.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

1) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում.

2) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով.

3) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների սպասարկման ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի տվյալ խմբի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ խմբում ներառված հիմնական միջոցների թվի հարաբերությանը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12.1-ին հոդվածով սահմանված կարգով.

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի տվյալ խմբի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ խմբում ներառված հիմնական միջոցների թվի հարաբերությանը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12.1 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան ամորտիզացիոն տարեկան 30 տոկոս տոկոսադրույքով: Եթե հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանված է 30 տոկոսից ավելի, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են հիմնական միջոցի տվյալ խմբի համար սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքով:

3. Վարձակալված (այդ թվում՝ լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը (փոխառուն) ամորտիզացնում է սույն օրենքի 12.1 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական (անհատույց օգտագործման) պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի (փոխառուի) համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում՝ լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:

(13.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։