Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-18-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 31. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

գործել է մինչև 2017-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև`

ա) ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.

բ) վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով.

գ) կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-238-Ն)

ե) ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարվող կոմիսիոն վարձատրության չափով.

զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է) ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդնման հետ կապված ծախսերի չափով.

ը) կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերը.

թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչված ծախսերի չափով:

(31-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-189-Ն, փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։