Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2017-12-28։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

գործել է մինչև 2017-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 12. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է մաշվածքի ենթակա սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ երկարաժամկետ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`

ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների

20 տարի

բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար

10 տարի

գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի

դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի

ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար

5 տարի:

Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:

Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:

3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջինների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները, սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, կատարվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ, սակայն տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

(12-րդ հոդվածը խմբ. 06.07.98 ՀՕ-243, լրաց. 28.12.98 ՀՕ-269, 26.12.00 ՀՕ-128, 16.04.02 ՀՕ-326, 25.05.11 ՀՕ-187-Ն, խմբ., փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։