Հոդված 39.3. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների արտոնությունները
Հոդված 39.3. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների արտոնությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
2. Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(39.3-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն, փոփ. 03.03.15 ՀՕ-4-Ն, 07.05.15 ՀՕ-37-Ն)