Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-04-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները

Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:

Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(66-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։