Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

Ծախս չեն համարվում`

ա) հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ) այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.

ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.

զ) խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը.

է) համատեղ գործունեության իրականացման նպատակով մասնակիցների կողմից կատարվող ներդրումները, ինչպես նաև համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձի կողմից մասնակիցներին ներդրումների դիմաց վճարվող միջոցները, եթե համատեղ գործունեությունն իրականացվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով.

ը) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:

(11-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 08.12.10 ՀՕ-189-Ն, 22.12.10 ՀՕ-265-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն, լրաց. 27.04.10 ՀՕ-58-Ն, 17.12.14 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։