Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ X · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 56. Համախառն եկամտի նվազեցումը

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 56. Համախառն եկամտի նվազեցումը

1. Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում` սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա: Ընդ որում, թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Հայաստանի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը` կատարված ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

2. Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն օրենքով սահմանված այլ նվազեցումների չափով, բացառությամբ սույն օրենքի 24, 25 և 26 հոդվածներով սահմանվածների:

3. Հարկային տեսչության մարմինը հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Հայաստանի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք` հարկային տեսչության մարմիններին այդ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր ոչ ռեզիդենտի կողմից ներկայացնելու դեպքում:

(56-րդ կետը փոփ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։