Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 12.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է մաշվածքի ենթակա, սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ երկարաժամկետ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) վերցված ոչ ընթացիկ ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված կարգով:

2. Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքից`

Հիմնական միջոցների խումբ Ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույք

ա) հյուրանոցներ, պանսիոնատներ, հանգստյան տներ, առողջարաններ, կրթական և ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ 15

բ) այլ շենքեր և շինություններ, փոխանցող հարմարանքներ 7.5

գ) հոսքային գծեր և ռոբոտատեխնիկա 50

դ) հաշվողական և համակարգչային տեխնիկա 100

ե) այլ հիմնական միջոցներ (այդ թվում` բանող անասուններ, բազմամյա տնկիներ և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ) 30

Աղետի գոտում գտնվող` սույն մասի «ա» և «բ» կետերում նշված հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող` սույն մասի «ա», «բ» և «գ» կետերում նշված հիմնական միջոցների և Գյումրի քաղաքում տեղակայված` սույն մասի «ե» կետում նշված հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս` Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների խմբերի նկատմամբ կիրառվել է նշված ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը, և այդ հիմնական միջոցների խմբում ներառված հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:

Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ավարտին հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը չի գերազանցում 50 հազ. դրամը, ապա այդ հաշվետու ժամանակաշրջանի համար հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս:

3. Ոչ նյութական ակտիվների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների խմբի ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 20 տոկոս (բայց ոչ պակաս հարկատուի գործունեության ժամկետից ելնելով հաշվարկված` ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքից, որը այդ ժամկետում բաշխվում է հավասարաչափ):

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվների առանձին խումբ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները, սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, կատարվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան այլ տոկոսադրույք, որը չի կարող գերազանցել հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն հոդվածով սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է ըստ ոչ ընթացիկ ակտիվների խմբերի` որպես տվյալ խմբի` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ավարտին հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի համար սահմանված` ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքի արտադրյալ: Տարվա ընթացքում ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքը գումարվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, իսկ օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից:

Սույն մասի կիրառության իմաստով, օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը որոշվում է օտարվող հիմնական միջոցների թվի և օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:

(12.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։