Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-18-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

գործել է մինչև 2017-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, համախառն եկամտից չեն նվազեցվում`

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները, ինչպես նաև ձեռք բերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում), կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

գ) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական, հովանավորչական և կառավարման ծառայությունների ծախսերը.

զ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

զ.1) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 5 տոկոսը գերազանցող մասը.

է) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.

ը) անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի.

թ) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ժ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).

ժա) հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը,

ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.

ժգ) վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը.

ժդ) բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հաշվետու տարվա արդյունքներով հարկատուի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների և պարտավորությունների դրական տարբերության) կրկնապատիկը, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների և պարտավորությունների դրական տարբերության) իննապատիկը գերազանցող գումարը:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա տոկոսների վրա.

ժե) բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն կամ ներդրումային ընկերություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.

ժզ) բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն կամ ներդրումային ընկերություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող եկամուտներին:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:

3. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-238-Ն)

(16-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269, 14.12.01 ՀՕ-286, լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-233-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն, 26.12.08 ՀՕ-248-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-265-Ն, 29.11.11 ՀՕ-301-Ն, փոփ. 12.11.12 ՀՕ-218-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։