Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-09-12-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

Ծախս չեն համարվում`

ա) հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ) այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.

ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.

է) համատեղ գործունեության իրականացման նպատակով մասնակիցների կողմից կատարվող ներդրումները, ինչպես նաև համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձի կողմից մասնակիցներին ներդրումների դիմաց վճարվող միջոցները, եթե համատեղ գործունեությունն իրականացվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 08.12.10 ՀՕ-189-Ն, 22.12.10 ՀՕ-265-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։