Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

(վերնագիրը խմբ. 28.12.98 ՀՕ-269)

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումների գերազանցող գումարի չափով:

2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է նախկինում Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, 14.12.01 ՀՕ-286, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն, 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։