Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 64 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով`

Եկամտի տեսակը` Շահութահարկի չափը տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական

վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներ 5

շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ, գույքը

վարձակալության տալուց ստացած եկամուտ,

գույքի արժեքի հավելված և այլ պասիվ եկամուտներ

(բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներից) 10

(տողը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող

այլ ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի

Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի

Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի`

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված

առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող

ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ 20

Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով:

Ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատվում են շահութահարկից:

Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար. բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:

3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն օրենքի 60-63 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-243, 26.12.00 ՀՕ-128, լրաց. 14.12.01 ՀՕ-286, 11.10.07 ՀՕ-217-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-248-Ն, 26.12.08 ՀՕ-32-Ն, փոփ. 27.10.09 ՀՕ-193-Ն, լրաց. 29.11.11 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն, լրաց. 10.09.13 ՀՕ-96-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։