Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-03-19։Բացել գործող տեքստը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ XIV · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 74. Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը

գործել է մինչև 2015-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 74. Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը

1. Սույն օրենքի 12 հոդվածում նշված ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.

Ժ .ն = (Ա-Մ) x Ժ/Ա

Որտեղ`

Ժ.ն-ն` մինչև1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.

Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Ժ-ն` սույն օրենքի 12 հոդվածում սահմանված` հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է:

2. 1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետները:

3. Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար` 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը` հաշվի առնելով սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:

4. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվի գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանների համար` դրա հաշվեկշռային արժեքից` մնացորդային ամորտիզացիոն ժամկետում: Այդ նպատակով հարկ վճարողները պարտավոր են որոշել ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը և մնացորդային ամորտիզացիոն ժամկետը` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններին վերաբերող ամորտիզացիոն մասհանումները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ամորտիզացիոն մասհանումները կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

6. Սույն օրենքի իմաստով`

ա) կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով.

բ) կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

7. Կոնցեսիոների (օպերատորի) կողմից բարելավված կամ գնված կամ կառուցված, սակայն կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով չհանձնված ակտիվների գծով մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կատարված ամորտիզացիոն մասհանումների գծով վերահաշվարկներ չեն կատարվում:

(74-րդ հոդվածը լրաց. 25.05.11 ՀՕ-187-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։