Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 9. Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը
Հոդված 9. Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը
(վերնագիրը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
(9-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)