Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 9. Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխության մասին տեղեկություններ ներկայացնելը
Հոդված 9. Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխության մասին տեղեկություններ ներկայացնելը
Սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված դիմումում հարկ վճարողից պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմին՝ փոփոխությունների տեղի ունենալուց հետո՝ հաշվարկների, հաշվետվությունների առաջիկա ներկայացման հետ միաժամանակ: