Հոդված 11
Հոդված 11.
Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը
1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 31 հոդվածի 2-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկանք` սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին: