Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19
Հոդված 19.
Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները
1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:
2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում: