Գլուխ 6 · ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 42
Հոդված 42.
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) վարսավիրանոց է համարվում վարսավիրական ծառայության նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում այդ նպատակի համար համապատասխան սարքավորումներով յուրաքանչյուր հատուկ կահավորված տեղը: