Գլուխ 3 · ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 29
Հոդված 29.
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 100-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: