Գլուխ 15 · ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 86
Հոդված 86.
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են` ա) Երևան քաղաքի համար 2.0.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաև Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 0.9.
գ) այլ վայրերի համար 0.8:
(86-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78)