Գլուխ 9 · ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 57
Հոդված 57.
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնողները (ներառյալ` հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները):
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա`
ա) որոնք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի մեկ կետում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցումն իրականացնում են 3 և ավելի խողովակներից.
բ) որոնց բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մեկ մանրածախ կետի միջոցով ամսվա ընթացքում իրացված բենզինի քանակը գերազանցում է 10 հազար լիտրը (սահմանային չափը):