Գլուխ 15 · ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 84
Հոդված 84.
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է`
ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` համապատասխան ելակետային տվյալի 15,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ.
բ) այլ ավտոմատների համար` համապատասխան ելակետային տվյալի 75,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(84-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)