Գլուխ 17 · ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 93
Հոդված 93.
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.0-ից 1.9-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաև Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 1.7.
գ) հանրապետության մարզերի (բացի մարզկենտրոններից, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներից) համար 1.2.
դ) աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև հանրապետության գյուղական վայրերի համար 1.0: