Գլուխ 3 · ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 30
Հոդված 30.
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալներն են`
ա) առևտրի իրականացման վայրի` քառակուսի մետրերով արտահայտված փաստացի օգտագործվող ընդհանուր մակերեսը: Ընդ որում, այդ մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված տվյալներն ամսվա ընթացքում նվազեցման ենթակա չեն.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը: