Հոդված 33
Հոդված 33.
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում`
ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի մեկ քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը).
բ) հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղադրված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա: