Գլուխ 4 · ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 36
Հոդված 36.
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
ա) բացօթյա վայրերի համար տարածքի օգտագործման գործոնի հետ կապված` 0.7.
բ) այն վայրերի համար, որտեղ բացակայում են ալկոհոլային խմիչքները` 0.5, իսկ միայն գարեջրի առկայության դեպքում 0.7.
գ) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար 0.5.
դ) բացօթյա վայրերի համար ապրիլ-հոկտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.2 գործակից: