Գլուխ 5 · ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 39
Հոդված 39.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
1. Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 100-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալներ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: