Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6
Հոդված 6.
Հաստատագրված վճարի կառուցվածքը
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակների, որոնց համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
(6-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78)