Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը

1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց` սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։