Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Հարկվող օբյեկտը

Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`

ա) 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեությունը.

բ) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.

գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.

ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

զ) լուսանկարչական լաբորատորիաների գործունեությունը.

է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

ը) բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.

թ) ավտոկանգառների գործունեությունը.

ժ) արդյունագործական ձկնորսության գործունեությունը.

ժա) արտարժույթի փոխանակման կետերում արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը.

ժբ) արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը.

ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.

ժդ) դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

ժե) համակարգչային խաղերի կազմակերպումը.

ժզ) տեսամագնիտոֆոնների և տեսաժապավենների վարձույթը.

ժէ) վիճակախաղերի կազմակերպում.

ժը) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.

ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։