Գլուխ 13 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 75
Հոդված 75.
Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, ֆոնդային բորսաների, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաների, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակների, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակների, թողարկման կազմակերպությունների, անկախ ինվեստիցիոն բրոքերների և անկախ ինվեստիցիոն դիլերների վրա: