Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից սույն օրենքով սահմանված ապրանքների ձեռք բերման ծախսերի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով նվազեցումներն ավելի կատարելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով: Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով տուգանքը չի կիրառվում, եթե կատարվող վերահաշվարկների արդյունքում սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությանը համապատասխան՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը չի գերազանցում շրջանառության հարկ վճարողի կողմից այդ գործունեության մասով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը:

3. Եթե հարկ վճարողը սույն օրենքի համաձայն, շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու և շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքերում շարունակել է իրեն համարել շրջանառության հարկ վճարող և սույն օրենքի 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել միասնական հայտարարությունը՝ կատարված գործողությունները ձևակերպելով սույն օրենքով սահմանված կարգով, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած շրջանառության հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:

Սույն մասով սահմանված հարկային պարտավորությունների վերահաշվարկի դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում:

3.1. (մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-38-Ն)

4. Սույն հոդվածի համաձայն, հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-38-Ն)

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-128-Ն, 07.05.15 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։