Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Շրջանառության հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Շրջանառության հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

1. Շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված ձեռքբերումները (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ապրանքների ձեռք բերման ծախսերի)` օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս գույքային մնացորդի արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկով հարկվող ժամանակահատվածում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները:

2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները՝ շահութահարկը (այդ թվում` կանխավճարները), անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած հարկային վնասը կարող է նվազեցնել շրջանառության հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Շրջանառության հարկով հարկման ժամանակաշրջանում ստացված վնասը համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-128-Ն, խմբ. 07.05.15 ՀՕ-38-Ն, 24.11.15 ՀՕ-167-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։